Եղիսաբեթ 2-րդի ամուսինը հայտնվել է հիվանդանոցում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսին Ֆիլիպը «նախազգուշական միջոցառումների շրջանակներում» ինֆեկցիոն հիվանդության հետ կապված երեքշաբթի երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Արքայազն Ֆիլիպը այժմ լավ տրամադրության մեջ է և հիասթափված է այն փաստից, որ բաց է թողնելու խորհրդարանի պաշտոնական բացումը և Ասկոտայի ձիարշավը: Խորհրդարանի բացման արարողությանը թագուհուն կուղակցի Ուելսի արքայազնը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
«Ձերդ Մեծություն թագուհին տեղյակ է կատարվածի մասին և ներկա կգտնվի Ասկոտայի ձիարշավին այսօր ցերեկը, ինչպես և պլանավորվել էր»,- հայտնում է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական էջը:
Հերցոգը մեկ անգամ չէ, որ հայտնվել է հիվանդանցում, սակայն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում իր առողջությամբ: