Բրյուսելում ահաբեկիչը, «Ալլահ աքբար» գոչելով, անզեն հարձակվել է զինվորականների վրա
Նախօրեին տղամարդը, ով Բրյուսելի կենտրոնական կայարանում պայթյուններ էր իրականացրել, առանց զենքի փորձել է հարձակվել նաև զինվորականների վրա: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Բելգիայի Դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Վան դեր Սիպտին:
Երեքշաբթի 36-ամյա մարոկկացին, ով բնակվում էր Բելգիայում, ոչ մեծ պայթյուններ էր իրականացրել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական կայարանում: Զինվորականները կրակել են նրան: Ոչ ոք չի տուժել:
Դատախազության տեղեկությամբ՝ երկու պայթյուններից հետո ահաբեկիչը ուղվել է դեպի զինվորականները՝ գոչելով «Ալլահ աքբար»: Հենց այդ պահին նրան սպանել են: