Թրամփին դուր գալու համար Պորոշենկոն ստում է. ուկրաինացի քաղաքագետ
Ուկրաինացի քաղաքագետ, Կիևի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին պատմել է, որ իր կարծիքով Պորոշենկոն ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Պորոշենկոյին չի կարելի հավատալ: Նա այնքան սովոր է ստել, որ դա անում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա: Պորոշենկոն ցանականում է ցույց տալ, որ ինքը Թրամփի կողմնակիցն է»,- նշել է քաղաքագետը:
Ավել վաղ՝ հունիսի 20-ին, Ուկրաինայի նախագահը Վաշինգթոնում հանդիպել Է ԱՄՆ նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայքլ Պենսի, Պետդեպարտամենը ղեկավար Ռեքս Թիլլերսոնի և ԶՈՒ նախարար Ջեյմս Մեթիսի հետ, որտեղ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի հավատում Թրամփի և Ռուսաստանի «պայմանավորվածության» մասին լուրերին: