Բեյոնսեի նորածին երեխաներն առողջական խնդիրներ ունեն
Լուրեր են շրջանառվում, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երեխաներին հիվանդանոցում են պահում ոչ պատահական: Այս մասին հայտնում է «7days.ru»-ն՝ հղում տալով «TMZ.com»-ին:
Հաղորդվում է, որ երկվորյակների առողջական վիճակում բարդություններ կան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ երգչուհու երեխաները ծնվել են ծնունդի համար ճիշտ ժամանակին, այնուամենայնիվ նրանց «ֆիզիկապես չհասած» են համարել: Բացի դա, բժիշկները երեխաների մոտ դեղնախտ են հայտնաբերել, ինչը նորածինների շրջանում տարածված երևույթ է և բուժման համար ըստ էության բծշկական հատուկ հսկողություն չի պահանջում:
Բայց առանձնահատուկ դեպքերում այն կարող բարդություններ է առաջացնել և առողջական լուրջ հետևանքների հանգեցնել, այդ թվում կենտրոնական նյարդային համակարգի խաթարման:
Նշվում է, նաև, որ այս առնչությամբ ո՛չ Բեյոնսեն, ո՛չ էլ իր ամուսին Ջեյ Զին դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել: