Բեյոնսեի նորածին երկվորյակները բուժվում են դեղնախտից
Հունիսի 12-ին լույս աշխարհ եկան Բեյոնսեի տարաձվանի երկվորյակները: Երեխաները այժմ գտնվում են բուժհաստատությունում՝ ֆոտոթերապիայի սարքավորումների ներքո. նրանք բուժվում են դեղնախտից: Այս մասին գրում է «Actualnews,org»-ը:
Բեյոնսեի և Ջեյ Զիի երկվորյակները ծնվել են վաղաժամ. բժիշկները նրանց մոտ նկատել են մաշկի տարօրինակ դեղին երանգավորում: Այժմ երկվորյակները հատուկ ֆոտոթերապևտիկ լամպերի տակ ստանում են համապատասխան բուժում:
Բժիշկները վստահեցնում են, որ այդ հվանդությունը հատկանշական է բոլոր նորածինների կեսին ավելիին: Որպես կանոն՝ ժամանակակից բժշկությունը ի զորու է կարճ ժամանակահատվածում նվազեցնել օրգանիզմում բիլիռուբինի մակարդակը, որն էլ իր հերթին օգնում է դեղնախտի բուժմանը: