Իրեր, որոնք աճուրդների ժամանակ ամենաթանկ գնով են վաճառվել (լուսանկարներ)
Երբեմն հասարակ իրերը, որոնք կհանդիպենք տան որևէ անկյունում աճուրդներում կարող են հսկայական թվեր արժենալ։ Այդ իրերը սովորաբար պատկանում են հայտնիներին կամ էլ պատմական մեծ արժեք են ներկայացնում։
«AdMe.ru»-ն առանձնացրել է 13 իրեր, որոնք ամենաթանկն են վաճառվել աճուրդներում։
1․ Լեդի Գագայի արհեստական եղունգը, որը համարվում է այս ցուցակում ամենատարօրինակը, վաճառվել է 12 հազար դոլարով։ Եղունգը պոկվել է պատահաբար՝ համերգի ժամանակ։
2․Մերլին Մոնրոյի ռենտգենի լուսանկարը վաճառվել է 45 հազար դոլարով:
3․ Գրող Հելեն Չերչիլի կախազարդը, որը «Տիտանիկի» ողբերգական դեպքից հետո վաճառվել է 58 հազար դոլարով։
4․ Ժակլինի Քենեդիի ոսկե ժամացույցը աճուրդում գնահատվել է 60-ից 120 հազար դոլարի միջակայքում, սակայն շատ փորձագետների կարծիքով այն կարող է վաճառվել նաև մի քանի անգամ ավելի թանկ գնով:
5․ Կուրտ Քոբեյնի ջարդված կիթառը վաճառվել է 100 հազար դոլարով:
6․ «Տիտանիկում» գտնված նամակը վաճառվել է 119 հազար դոլարով: Այն պահպանվել է միայն տղամարդու պիջակի գրպանում մնալու շնորհիվ:
7․ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կաշվե կոշիկները վաճառվել են 119 հազար 500 դոլարով։
8․ Ջոն Լենոնի կիթառը վաճառվել է 408 հազար դոլարով:
9․ Մերլին Մոնրոյի «նախագահական» հագուստը, որով նա կատարել էր «Happy Birthday, Mr. President» երգը, վաճառվել է 1․267․500 դոլարով։
10․ Մայքլ Ջեքսոնի կաշվե վերարկուն վաճառվել է 1․8 միլիոն դոլարով:
11․ Նապոլեոնի եռանկյունաձև գլխարկը վաճառվել է 2․4 միլիոն դոլարով։
12․ Ստրադիվարիուսի ջութակը գնահատվել է 3 միլիոն 600 հազար դոլար:
13․ Էլիզաբեթ Թեյլորի շքեղ շղթան վաճառվել է 11 842 500 դոլարով։