Ռեփեր Տիմատին սեփական բջջային օպերատորների ցանց կունենա
Հայտնի ռուս ռեփեր Տիմատիի ղեկավարած ընկերությունը սեփական բջջային օպերատորների ցանց կստեղծի: Երգիչը նաև պլանավորում է մատուցել սեփական ինտերնետ-բանկային ծառայություններ: Այս մասին գրում է «Actaualnews.org»-ը:
Տիմուր Յունուսով, ով ավելի հայտնի է որպես Տիմատի, բջջային օպերատորի ծառայություններ կսկսի մատուցել «Stars» ապրանքանիշի ներքո: Ենթադրվում է, որ նոր պրոյեկտը կհետաքրքրի երիտասարդ սերնդին՝ մինչև 25 տարեկան: Պրոյեկտը պատրաստ կլինի մեկ տարվա ընթացքում և հավանաբար կգործի արդեն Ամանորին: Հեղինակների խոսքերով՝ տրամադրվող բջջային ծառայությունները կլինեն արդիական և հաճելիորեն կզարմացնեն օգտատերերին. նրանք հնարավորություն կունենան օգտվել անսահմանափակ ինտերնետ ծառայություններից, մասնավորապես՝ անսահմանափակ երաժշտություն լսելու, ինչպես նաև զեղչերով համերգների տոմսեր ձեռք բերելու հնարավորությունից:
Փորձագետները Տիմատիի նոր ձեռնարկումը ամենևին ռիսկային չեն համարում: Նրանք վստահ են, որ նոր պրոյեկտը ռեփերին նոր եկամուտներ կբերի: