Քիմ Քարդաշյանը իր ամենահայտնի լուսանկարը արել է հղի ժամանակ (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը թոք-շոուի ժամանակ խոստովանել է, որ իր ամենահայտնի լուսանկարներից մեկը, որում նա լոգարանում ամբողջովին մերկ է, իսկ սև գծերով էլ ծածկել է բարեմասնությունները, արվել է հղի ժամանակ։ Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն։
«Երբ ես իմացա, որ հղի եմ, որոշեցի նկարել իմ գեղեցիկ մարմինը, նախքան այն կձափոխվեր»,- ասել է Քիմը։
Լուսանկարը հրապարակվել է 2016 թվականի մարտի 7-ին, սակայն ամենայն հավանակնաությամբ այն արվել էր ավելի վաղ։
«Երբ դու ոչինչ չունես հագնելու»,- այսպես էր մեկնաբանել իր լուսանկարը Քիմ Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ այսօր տրվելու է Քիմի ստեղծած կոսմետիկայի վաճառքի մեկնարկը։