Բրյուսելում ահաբեկչական գործողություն է իրականցվել․ ահաբեկչին բացահայտել են
Նախօրեին Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ կատարված ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը բացահայտվել է։ Այս մասին գրում է «Vesti.ru»-ն։
Անունը դեռևս չի նշվում, սակայն Ներքին գործերի նախարարությունից հաղորդում են, որ ահաբեկչական գործողություններ իրականացնողը սպանված է։ Պարզվել է նաև, որ ահաբեկիչը նախատեսել է հզոր պայթյուն իրականցանել, բայց այն անհամեմատ թուլ է եղել։ Կայարանում պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ահաբեկիչը սպանվել է անվտանգության աշխատակիցների կողմից։ Դաշնային դատախազությունը հաստատել է ահաբեկչի մահը։
Լրատվամիջոցը նշում է, որ պայթյունի հետևանքով կայարանը աննշան վնասներ է կրել: