Պորոշենկոն չի հավատում ՌԴ-ի և Թրամփի միջև կապին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ չի հավատում Թրամփի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գաղտնի կապին։ Այս մասին գրում է «Lenta.ru»-ն։
«Նա անկասկած նման չէ մի մարդու, ով ունի որոշակի հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նա Ուկրաինայի մեծ բարեկամն է, ով օգնեց մեր երկրում խաղաղության հասնել»,- ասել է Պորոշենկոն։
Երեկ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Պորոշենկոյին։
«Յոթ ամսվա հետաքննություններով ոչ ոք չի կարողացել ցույց տալ Թրամփի և Ռուսաստանի միջև կապի որևէ ապացույց»,- ասել է Թրամփը։
Հունիսի 8-ին ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին Սենատում հետաքննության հանձնաժողովի հատուկ լսումների ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակելու է միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին։