Իսլամիստները Ֆիլիպինների դպրոցում երեխաների են պատանդ վերցրել
Իսլամիստները հարձակվել են Ֆիլիպինների հարավում գտնվող դպրոցի վրա։ Այս մասին գրում է «Lenta.ru»-ն։
Մի քանի երեխաների զինյալները պատանդ են վերցրել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանները ենթադրում են, որ հարձակմանը մասնակցել են շուրջ 300 զինյալներ, որոնց մի մասը եղել են Բանգսամորոյի անկախության համար պայքարող իսլամիստներ:
Դեպքը տեղի է ունեցել Մինդանաո կղզում, որտեղ մեկ շաբաթ առաջ բախում էր տեղի ունեցել կառավարական ուժերի և իսլամիստների միջև։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ֆիլիպինների Մարավի քաղաքը գրավվել է իսլամիստների կողմից։ Քաղաքում նրանք տեղակայել են իրենց ուժերը։ Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարծիք է հայտնել, որ նրանց օգնում է նարկոբարոն Մինդանաոն։