Բեյոնսեի վաղաժամ ծնված երկվորյակներն առողջական խնդիրներ ունեն
Այսօր հայտնի է դարձել, որ 35-ամյա Բեյոնսեի և 47-ամյա Ջեյ Զիի երկվորյակները դեռևս չեն կարող դուրս գրվել հոսպիտալից, չնայած նրանք ծնվել են դեռևս հունիսի 12-ին: Պատճառը «առողջական խնդիրներն են»: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով աստղային զույգի շրջապատի մարդկանցից մեկին:
Ինչպես հաղորդվում է, երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ուլտրամանուշակագույն լամպերով:
Բեյոնսեի հղիության մասին հայտնի էր դարձել լուսանկարի շնորհիվ, որը փոփ-երգչուհին հրապարակել էր իր միկրոբլոգում փետրվարին: «Այժմ ես երեք սիրտ ունեմ»,- գրել էր երգչուհին: Երկվորյակներն ավագ քույր ունեն՝ 5-ամյա Բլու Այվին: