Պայթյուն՝ Բրյուսելի կենտրոնական կայարանում. կազմակերպիչը սպանվել է
Զինծառայողը կրակել է անհայտ տղամարդու վրա Բրյուսելի կենտրոնական կայարանի մոտ, նրա վրա կարող էր մահապարտի գոտի եղած լինել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով բելգիական «Avenir» և «Libre Belgique» լրատվամիջոցներին:
Նրանց տեղեկություններով՝ կենտրոնական կայարանի գանձապահներից մեկի մոտ պայթունի ձայն է լսվել, բացի այդ, տեղեկություններ կան, որ անհայտ անձը կրակում էր զինծառայողների վրա, ովքեր հսկում էին կայարանը:
Իր հերթին Բրյուսելի ոստիկանը թվիթթերյան էջում հաղորդել է, որ կենտրոնական կայարանում «մասնավոր դեմքի մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել, իրավիճակը վերահսկվում է»: