Մերկելի դեմքով դաջվածքը հետույքին՝ հանուն լայքի. համացանցի օգտատիրոջ հիմար խոստումը
«Reddit»-ի օգտատերը, ում մականունը «u/Errk_fu»- է, համացանցում հրապարակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարը և խոտացել, որ եթե այդ գրառումը հավաքի 10 000 լայք, ապա նա դաջվածք կանի: Եվ տղամարդը միանգամայն տարօրինակ մարմնի մաս է ընտրել դաջվածքի համար՝ հետույքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այս գրառումն արդեն իսկ 25 000 դրական գնահատականէ հավաքել: Եվ կայքի մոդերատորը գրել է, որ u/Errk_fu օգտատիրոջը կարգելափակեն, եթե նա չկատարի խոստումը: Այնպես որ նա ելք չունի:
Որպեսզի ապացուցի, որ դա ճիշտ է, տղամարդը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք ցուցադրել են դաջվածքի ստեղծման փուլերը: