ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ
Ամերիկյան իշխանություններն ընդլայնել են ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ կիրառվող սահմանափակող միջոցառումները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների տակ են ընկել 38 մարդ և կազմակերպություններ: Այս մասին նշվում է հայտարարությա մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
ԱՄՆ Սենատը հունիսի 14-ին ընդունել էր հակառուսական պատժամիջոցների ցանկի ընդլայումը: Պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի ֆինանսավորման ժամկետի կրճատում՝ 90-ից 14 օրվա:
Նաև պատժամիջոցների տակ կհայտնվեն նրանք, ովքեր մտադիր են ներդում անել կամ օգնություն ցուցաբերել ռուսական նոր խողովակաշարերի կառուցման հարցում: