Թրամփն ու Պորոշենկոն հանդիպել են. Ռադան հանդիպման ձևաչափը խայտառակություն է համարում
Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պյոտր Պորոշենկոյի հանիպման ձևաչափը խայտառակություն է Կիևի համար: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Երկրի համար լրիվ խայտառակություն է սա: Այդքան լայնորեն ներկայացված Պորոշենկո-Թրամփ հանդիպումը չի կայացել: Իրականում նախագահ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մաքմաստերի հետ հանդիպման ժամանակ նրանց են «կպցնում» փոխնախագահ Պենսին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուղեկցությամբ: Ոչ մի հանդիպում տետատետ չի լինի»,- գրել է Վլասենկոն:
Նա վկայակոչել է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությանը, որում նշվում է, որ հունիսի 20-ին Թրամփի հանդիպումն է նշանակված իր խորհրդականի հետ: Պորոշենկոն, ինչպես նշվում է փաստաթղթում, ուղղակի կգնա այդ իրադարձությանը: