Մառա Բաղդասարյանին ցմահ զրկեցին վարորդական իրավունքներից
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել փողոցային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքներից անժամկետ զրկելու մասին որոշումը: Մառա Բաղդասարյանը նաև չի վճարել երթևեկության կանոնների խախտումների իր տուգանքները: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են առանց փոփոխությունների»,- նշել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ դատարանը որոշել էր ցմահ զրկել Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից: Այս քայլով բավարարվել էր դատախազության հայցը, որում նշվում էր, որ նա բժշկական ցուցումներից ելնելով՝ չի կարող տրանսպորտային միջոց ղեկավարել, քանի որ աղջկա մոտ էպիլեպսիա է ախտորոշվել, որն ուղեկցվում է հաճախակի նոպաներով: