ԱՄՆ-ի կործանիչները ոչնչացրել են սիրիական ԱԹՍ-ն
Ամերիկայի Միացյալ Նահանգների «F-15» կործանիչը խփել է Դամասկոսի անօդաչու թռչող սարքը, որն իրանական արտադրության է եղել: Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հարավում՝ Աթ-Թանֆ քաղաքի մոտակայքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Պենտագոնում հայտնել են, որ ռազմական ԱԹՍ-ն, որը պատկանում է կառավարական ուժերին, սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի համար:
Ավելի վաղ Սիրիայի բանակը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Դամասկոսի ռազմական ինքնաթիռն է կործանել Ռաքքայի հարավային հատվածում: Ավելի ուշ կոալիցիայի շտաբը հաստատել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռը խփել է սիրիական կործանիչը: