Բաքվում ամոթանք են տվել Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետկոմիտեի նախագահ և երկրի փոխվարչապետ Ալի Հասանովը «APA» գործակալությանը տված հարցազրույցում անարգանքի սյանն է գամել Մինսկի խմբի համանախագահներին և ամոթանք տվել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն 20 տարի էլ այցեր են կատարում տարածաշրջան, բայց ոչ մի արդյունք չկա: Նրանք պետք է ամոթ զգան»,-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Ալի Հասանովի հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմից առաջին արձագանքն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ Բաքվում ունեցած հանդիպումներից հետո: Որքան կարելի է հասկանալ, Իլմահ Ալիևը կրկին դշժգոհ է համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքներից:
Հետքարքիր դիտարկում: Ալի Հասանովն այն ազերի պաշտոնյան է, որի միջոցով Իլհամ Ալիևը բավական կոպիտ արձագանքում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Հիշեցնեմ, որ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ Ալի Հասանովը հանդես էր եկել նաև 2015 թ-ի մայիսի սկզբին՝միևնույն ժամանակ ՌԴ-ին,ԱՄՆ-ին և Ֆրանսիան մեղադրելով Ադրբեջանի խնդիրների մեջ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: