Երգչուհի Մադոննան հանուն 11-ամյա որդու ֆուտբոլային կարիերայի կտեղափոխվի Պորտուգալիա
Հանրաճանաչ երգչուհի Մադոննան պատրաստվում է Նյու Յորքից Լիսաբոն տեղփոխվել, որպեսզի իր 11-ամյա որդին շարունակի կարիերան Պորտուգալիայի «Բենֆեկա» ֆուտբոլային ակումբում: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ երգչուհին, հնարվոր է, ընտանիքի հետ միասին սեպտեմբերին տեղափոխվի Պորտուգալիայի մայրաքաղաք: 58-ամյա աստղը նույնիսկ բանակցություններ է վարել Լիսաբոնի քաղաքապետի հետ և «Բենֆեկայի» ներկայացուցչի հետ:
Մադոննան Պորտուգալիայում գնել է նաև 5 միլիոն ֆունտ արժողությամբ 4-հարկանի առանձնատուն: