Մելանյա Թրամփի կերպարը ստվեր է գցել Պանամայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վրա (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր կին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը ընդունել են Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելային և նրա կնոջը Լորենա Կաստիոլ Գարսիային: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Հանրության ուշադրությունը սևեռված էր ոչ թե նախագահների բանակցությունների վրա այլ ԱՄՆ առաջին տիկնոջ կերպարի:
Մելանյան հագել էր իր սիրած բրենդի՝ «Michael Kors»-ի արտադրության երկնագույն զգեստ: Լրատվամիջոցը նկատում է, որ երկնագույնը Մելանյայի սիրելի գույնն է: Նա այդ գույնի զգեստով ներկայացել է նաև ամուսնու երդմնակալության արարողությանը:
Նրա կերպարը լրացնում էին էլեգանտ, խայտաբղետ կոշիկները, իսկ վարսերը թեթև ալիքներ էին արված: