Կայծակը հարվածել է Ստամբուլից Կազան թռչող ինքնաթիռին
Թուրքական ինքնաթիռը երկինք բարձրանալուց հետո անմիջապես եհտ է վերադարձել Ստամբուլի օդանավակայան կայծակի հարվածի պատճառով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինքնաթիռը 101 ուղևորներով թռչում էր դեպի Կազան, երբ տեղի է ունեցել դեպքը:
Հաղորդվում է, որ կայծակը հարվածել է «Boeing 737-800» ինքնաթիռին, որը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդակայանից իրականացնում էր դեպի Կազան չվերթը:
Բոլոր 101 ուղևորները Կազան են մեկնել մեկ այլ ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլից Թբիլիսի թռչող ինքնաթիռը դարձյալ հետ րէ վարդարձել օդանավակայան կայծակի հարվածի պատճառով: