25 խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են առանց ջանքերի նիհարել
Գոյություն ունեն հնարքներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
1. Ցանկանու՞մ եք ուտել բլիթներ, հոգ չէ նախ խմեք մեկ բաժակ ջուր:
2. Կարևոր թեստ ձեզ համար՝ նայեք ուտելիքին, դուք իսկապե՞ս ցանկանում եք ուտել այն դուք քաղցա՞ծ եք:
3. Ծամեք անանուխի տերև: Այն ֆանտաստիկ միջոց է ախորժակի դեմ պայքարելու:
4. Հանգստացեք: Ապացուցված է, որ մարդիկ ավելի շատ ուտում են հոգնած ժամանակ:
5. Փորձեք ուտել դանդաղ: 20-25 րոպե հետո դուք հագեցած կզգաք ձեզ:
6.1-2 բաժակ ջուրը ճաշից կամ նախաճաշից առաջ նվազեցնում է ախորժակը:
7. Փորձեք օգտագործել այլընտրանքներ, օրինակ՝ եթե ցանկանում եք ուտել պաղպաղակ փոխարինեք այն մրգային որևէ սնունդով, որը ունի ավելի քիչ կալորիաներ:
8. Վախի հորմոնը մեծացնում է ախորժակը, փորձեք լինել առավել հավասարկշռված, խուսափեք վեճերից:
9. Փորձեք ճաշել սեղանի շուրջ, առանց քայլելու կամ վազքի մեջ գտնվելու
10. Ուտելիքը լցրեք փոքր ափսեի մեջ, դա ենթագիտակցությանը համոզում է, որ կերել եք բավարար քանակությամբ:
11. Նաև պատառաքաղի չափսերը ընտրելուց ուշադիր եղեք, որ այն լինի որքան հնարավոր է մեծ, այդպես սնունդը 10 տոկոսով քիչ եք ուտում:
12. Մեկ այլ հնարք՝ կապույտ կամ կանաչ ափսեները, դրանք հանգստացնում են ախորժակը, իսկ օրինակ կարմիր կամ նարնջագույնը ստիպում են շատ ուտել:
13. Մրգերը օգտագործեք ուտեստեներից առաջ, և ոչ թե հետո՝ որպես դեսերտ: Այն ևս հանգստացնում է ախորժակը:
14. Ելակը արագացնում է նյութափոխանակությունը
15.Ցանկանո՞ւմ եք քաղցր: Ուրեմն յուրաքանչյուր քաղցրավենիքի հոտը կարող է խաբել ձեր ուղեղին և առաջացնել հագեցվածության զգացողություն
16. Ավելացրեք կաթնաշոռ ձեր լանչին և կզգաք ինչպես է սովը ետ նահանջում:
17. Ածխաջրերը օգտագործեք մինչ 17:00:
18. Հումուսը հրաշալի խորտիկ է նիհարելու համար, և բացի այդ այն կայունացնում է հորմոնները կարգավորում է շաքարը և էներգիա են հաղորդում:
19. Աստղերի օրինակով. խմեք առավոտյան մեկ բաժակ կիտրոնի հյութ և սկսեք նյութափոխանակությունը հենց անկողնուց:
20. Եթե չեք կարող առանց կաթնամթերքի և պանրի ապա օրական պետք է օգտագործեք ընդամենը 100 գրամ:
21. Սպիտակուցներ ներառեք ձեր ամենօրյա ճաշացանկում:
22. Ավելացրեք ձեր սուրճին կամ թեյին մեկ պտղունց դարչին: Դա ևս կարգավորում է նյութափոխանակությունը:
23. Վերահսկեք ձեր ուտելիքները, պահեք սննդի օրագիր և գրեք այն, ինչը կերել եք օրվա ընթացքում:
24. Մածունի մեջ լցրեք քունջութի կամ կտավատի սերմեր:
25. Այնումանեայնիվ եթե չեք կարող հրաժարվել ձեր սիրելի ուտելիքներից, ապա ուտելու անմիջապես հետո քայլեք 15 րոպե: