Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր լուսանկարի հասցեին քննադատությանը (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը վերջերս թողարկել է իր սեփական կոսմետիկայի հավաքածուն: Վերջին օրերին ռեալիթի շոուի աստղը կոսմետիկայի գովազդի համար lուսանկար էր տեղադրել համացանցում, որը բավականին քննադատվեց մաշկի մգեցված գույնի համար: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Քիմի պատասխանը երկար սպասել չտվեց.
«Ես երբեք չեմ ցանկացել վիրավորել: Ինձ հետ աշխատում են հրաշալի լուսանկարիչ և մասնագետների մի ողջ թիմ: Նկարահանումների ընթացքում ես իսկապես արևայրուք ստացած էի, թերևս պատկերում այն կրկնապատկված է թվում: Լուսանկարը նախքան հրապարակելը ցույց եմ տվել շատ մարդկանց, մասնավորապես նրանց, ովքեր աշխատում են շոու բիզնեսում, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել իմ մաշկի գույնին, ոչ ոք չի մեկնաբանել այն»,-ասել է Քիմը:
«Իհարկե ես հարգում եմ իմ հետևորդներին և իրենց կարծիքը, այդ իսկ պատճառով մենք խմբագրել ենք լուսանկարը, և խնդիրը լուծվել է»,- հավելել է աստղը: