«Mercedes-Benz»-ը կարտադրվի Ռուսաստանում
«Mercedes-Benz» ավտոշինական ընկերությունը մեքենանաների արտադրություն կսկսի Մոսկվային հարակից գյուղերից մեկում: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Մեքենաշինության մեկնարկը կտրվի հունիսի 20-ին, ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Նախագծին ներդրվել է 15 միլիոն ռուբլի:
Ռուսաստանում գերմանական մեքենաշինության մեկնարկով կստեղծվեն ավելի քան 1000 աշխատատեղեր:
«Mercedes-Benz»-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 20 հազար ավտոմեքենաների թողարկում: