Ամերիկացի ուսանողը մահացել է Հյուսիային Կորեայից վերադառնալուց հետո
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը սպառնացել է Հյուսիային Կորեային հաշվետու լինել ամերիկացի ուսանող՝ Օտտո Ուոմբիերի մահվան համար: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Ուոմբիերը մահացել է Հյուսիային Կորեայից ԱՄՆ վերդառնալուց հետո: Ուսանողը 2016 թվականին մեղադրվում էր Փհենյանի դրոշը պատից պոկելու համար: Երիտասարդին ԿԺԴՀ-ն մեղադրանք է ներկայացրել պետության դեմ ուղղված քայլերի համար և դատապարտել է:
ԱՄՆ վերադառնալուց հետո երիտասարդի մոտ բժիշկները հայտնաբերել են գլխուղեղի հետ խնդիրներ:
Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջել է ազատ արձակել 3 ամերիկացիների, ովքեր կալանավորված են Փհենյանում: