Թուրքիայում քուրդ-ծայրահեղականները ռմբակոծել են ռազմական պահակախմբին. կա մեկ զոհ
Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից հրթիռակոծվել է ռազմական շարասյունը, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ վիրավորվել է 6-ը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ զինվորները եղել են Վանի նահանգի Չուկուրջա տարածքում, երբ քուրդ ծայրահեղակնները հթիռներ են արձակել:
Տուժող զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: