Պամելա Անդերսոնը դիմել է Մակրոնին՝ Ասանժին օգնելու համար
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ Բրիջիթին, հանդիպման մասին խնդրանքով, որպեսզի քննարկեն «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Le Figaro»-ին:
Ինչպես հաղորդվում է, դերասանուհին բուսակերական ռեստորան է բացել և Մակրոնին հրավիրել բացման արարողությանը, «որպեսզի քննարկեն, թե ինչ կարելի է անել Ջուլիանի համար»:
Անդերսոնը նաև մի քանի միջազգային առաջնորդների հորդորել է վերանայել «WikiLeaks»-ի հիմնադրի գործը:
Նաև իր ֆոնդի կայքում Անդերսոնը նամակ է հրապարակել՝ «Ինչո՞ւ է իմ սիրտը Ջուլիանի հետ» վերնագրով, որտեղ նշում է, որ Ֆրանսիան կարող է քաղաքական ապաստան տալ Ասանժին: