Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «France Info»-ին:
Ինչպես հաղորդվում է, երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը նախագահ Էմանուել Մակրոնին է հանձնել կառավարության հրաժարականի մասին հայտը:
Նշվում է, որ Մակրոնն այն ընդունել է և Ֆիլիպին նշանակել նոր կառավարության ղեկավար:
Ֆրանսիացի առաջնորդը նաև վարչապետին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն մինչև հունիսի 21-ի երեկոյան: