128-ամյա տղամարդը պնդում է, թե ինքը Ադոլֆ Հիտլերն է
Արգենտինական Սալտա քաղաքում հայտնաբերվել է տարեց տղամարդ, ով հավաստիացնում է, որ ինքը ֆաշիստ Ադոլֆ Հիտլերն է, ով թաքնվել է վերջին 70 տարին: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Daily Report»-ին:
Տղամարդն Արգետինա է գնացել 1945 թվականին Հերման Գյունտերբերգ անվան անձնագրով: «El Patriota» թերթին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իրականում իր անձնագիրը կեղծ միջոցներով է ստացել պատերազմի վերջում:
«Ինձ մեղադրում են բազում հանցագործություններում, որոնք ես երբեք չեմ արել: Դրա համար ստիպված եմ եղել կյանքի կեսն անց կացնել՝ հրեաներից թաքնվելով, դրա համար ես արդեն պատիժ եմ կրել»,- ասել է նա:
Տղամարդը հավաստիացնում է, որ պատրաստվում է ինքնակենսագրական հրապարակել սեպտեմբերին, որպեսզի վերականգնի իր հասարակական իմիջը:
Թերթը գրում է, որ եթե տղամարդը ճիշտ է ասում, ուրեմն նա 128 տարեկան է:
«Հիտլերի» կինն ասել է, որ նա ֆաշիստ չէ, պարզապես ծերունական մտավոր խնդիրներ ունի: