«BMW»-ն Կալինինգրադում գործարան կկառուցի
Գերմանական «BMW» ավտոընկերությունը մտադիր է Կալինինգրադի շրջանում գործարան կառուցել: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով տարածաշրջանի կառավարության ներկայացուցիչներին:
Գործարանի կառուցումը կսկսվի ռուսական «Автотор» ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո: Փորձագետների կարծիքով՝ ծրագիրը կիրականացվի, քանի որ կողմերն ակտիվորեն համագործակցում մեն 1999 թվականից սկսած: Տարածաշրջանում արդեն աշխատում է մի գործարան, որի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 37 000 մեքենա: Ավտոձեռնարկությունը դիտարկում է ոչ միայն քրոսովերների, այլև տարբեր դասերի թեթև մեքենաների ամբողջական հավաքում այդ գործարանում:
Այս պահին կողմերը քննարկում են բոլոր մանրամասները և պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում ներդրման ծրագիր կստորագրեն: