Պորոշենկոն «սպիտակեցնում է» Թրամփի իմիջը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցն ԱՄՆ անհրաժեշտ են համարել ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփի «իմիջը սպիտակեցնելու» համար: Այս կարծիքը ֆեյսբուքյան իր էջում արտահայտել է Տարաս Բերեզովեցը, ում լրատվամիջոցներն անվանում են Պորոշենկոյի քաղտեխնոլոգը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Հստակ հայտնի է, որ բանակցությունների թեման Դոնբասն է լինելու, ավելի ճիշտ, բանակցությունների նոր ձևաչափի: Սրա մասին արդեն հասցրել է ակնարկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախորդ շաբաթ: Սպիտակ տան համար կոռուպցիայի հարցերն առաջնահերթությունների մեջ չեն, ի տարբերություն Պետքարտուղարության: Սակայն Պետդեպի ազդեցությունն արտաքին քաղաքականության վրա այժմ զգալիորեն նվազել է»,- գրել է Բերեզովեցը, ով այս պահին Վաշինգտոնում է:
«Քանի որ Թրամփի քարտուղարությունը ՌԴ-ի հետ կապեր ունենալու հետաքննության կենտրոնում է և Կոնգրեսի համակ ուշադրության տակ է գտնվում, Պյոտր Պորոշենկոյի այցը նաև հարկավոր է ԱՄՆ նախագահի իմիջը սպիտակեցնելու համար»,- հավելել է նա: