Ջեք Ճնճղուկը կլքի «Կարիբյան ծովի ծովահենները»
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի պրոդյուսերները ֆիլմի վերջին թողարկումներում մտադիր են հրաժարվել դերասան Ջոնի Դեփից և նրա հերոս Ջեք Ճնճղուկից: Այս մասին գրում է «Daily Star»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ 54-ամյա Դեփի մարմնավորած էքսցենտրիկ հերոսը այն գլխավոր պատճառն էր, որի համար մարդիկ դիտում էին ֆիլմը: Այժմ հանդիսատեսը կենտրոնացել է 27-ամյա Բրենտոն Տուեյտսի և 25-ամյա Սկոդելարիոյի կերպարների վրա: Նրանց հերոսները հայտնվել են ֆիլմի վերջին մասերում:
Կապիտան Ջեք Ճնճղուկը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի կենտրոնական հերոսներից է: Ֆիլմաշարի շրջանակներում թողարկվել է արդեն 5 ֆիլմ: Վերջին՝ «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» մասը էկրաններին է հայտնվել մայիսի 26-ից: