Ինչպես է անցկացրել Հայրերի օրը Բրեդ Փիթը (լուսանկարներ)
Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից էր Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը, որից հետո՝ նրանց փողզիջումները որոշակի հարցերում, մասնավորապես երեխաների։ Այնուհետև հաջորդեցին խոսակցությունները նրանց հաշտվելու մասին։ Այս անգամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայրիկների օրն էր, որը իսկական տոն է դարձել Բրեդ Փիթի համար։ Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Փիթի բոլոր երեխաները՝ 15-ամյա Մեդոկսը, 13-ամյա Պակսը, 12-ամյա Զախարան, 11-ամյա Շայլոն և 8-ամյա զույգերը՝ Վիվիենը և Նոկսը ապրում են Ջոլիի հետ, իսկ Փիթը ժամանակ առ ժամանակ նրանց տեսակցության է գնում։
Սակայն հայրիկների տոնը Փիթի համար իսկական տոն է դարձել։ Նա երեխաների հետ անցկացրել է օրվա մեծ մասը և այս անգամ նա չի գնացել տեսակցության այլ ընդունել է իր երեխաներին իր Լոս Անջելեսի տանը։
Նա երեխաներին այժմ հաճախ չի կարողանում հանդիպել, քանի որ երեխաները Ջոլիի հետ գնում են շրջագայությունների՝ Եթովպիա, Ադիս Աբեբա, որտեղից 2005 թվականին նա որդեգրել էր Զախարային։