Իրանի նախագահը ուղերձ հղել Կատարի Էմիրին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Կատարի էմիր Թամիմ Բեն Համադ Ալ Թանիին Իրանի Արտաքին գործերի նախարարի օգնականի միջոցով։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
ԱԳ նախարարի արաբական և աֆրիկյան երկրների գործերով օգնականը կիրակի հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ Ալ Թանիի հետ։
Լրատվամիջոցին հայտնի չէ նամակի բովանդակությունը։
Անսարին դարձավ առաջին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելեց Դոհա մի շարք արաբական պետությունների կողմից դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ խզելուց հետո։
Հիշեցնենք, որ Կատարի հետ որոշ երկրներ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու պատճառաբանությամբ: