ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները այցելել են Բաքու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել են Բաքու ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների համար: Այս մասին գրում է « РИА Новости»-ն:
Նախորդ շաբաթ համանախագահները այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Սպասվում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօր կայցելեն Բաքու: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտության կարգավորման բանակցությունների կողմանակից»,- ավելի վաղ ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հիկմենթ Հաջիևը: