Ֆրանսիայում Մակրոնի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Առաջ հանրապետություն» շարժումը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կստանա 308 մանդատ 577-ից: 42 մանդատ բաժին է հասել «Ժողովրդական շարժում» կուսակցությանը:
Այսպիսով Մակրոնի կուսակցությանը բաժին է հասել խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը:
«Հանրապետականներն» ունեն113 մանդատ, 29 մանդատ՝ «Սոցիալիստական» կուսակցությունը, «Անկախ դեմոկրատներ» միությանը բաժին է հասել՝ 18-ը, «Կոմունիստական կուսակցությանը»՝ 10-ը, իսկ Մարին Լը Պենի կուսակցությանը բաժին է հասել 8 մանդատ: