Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանում
Ադրբեջանում այսօր սկսվել են լայնամաշտաբ զորվարժություններ, որին մասնակցելու է 23 հազար զինծառայող: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 19-ից 24-ը, որին կմասնակցեն 23 հազար զինծառայողներ»,-ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ զորավարժություններում կընդգրկվեն 120 տանկեր, զրահապատ մեքենաներ և 180 հրթիռահրետանային տարբեր տրամաչափի զենքեր, 30 մարտական ինքնաթիռներ ինչպեսն նաև նոր էլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահը հաստատել էր, որ Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը անցկացնելու են զորավարժություններ: