Լոնդոնում ֆուրգոնը մխրճվել է մզկիթից դուրս եկած մարդկանց մեջ
Այս գիշեր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիսում ֆուրգոնը մխրճվել է մզկիթից վերադարձող մի խումբ մարդկանց մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ զոհվել է 1 մարդ, ևս 9-ը վիրավորվել են և հոսպիտալացվել: Մեքենայի վարորդին ձերբակալել են: Կստուգեն նրա հոգեկան վիճակը: Ականագտեսների խոսքերով՝ ֆուրգոնում եղել է 3 մարդ, որոնցից 2-ին հաջողվել է փախչել: Միևնույն ժամանակ ոստիկանությունը դեռևս այլ կասկածյալների մասին որևէ տեղեկություն չունի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննում է Լոնդոնի մզկիթի մոտ տեղի ունեցած վրաերթը որպես ահաբեկչական ակտ:
«Ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն... այս առավոտ արտակարգ նիստ կհրավիրեմ»,- ասել է երկրի վարչապետը:
Իր հերթին, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը տեղի ունեցախը համամարդկային և բրիտանացիների արժեքների դեմ հարձակում է որակել: