Բանակում շատ լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում. Ադրբեջանն անհանգստացած է
Բանակում շատ լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում: Ադրբեջանը իհարկե անհանգստացած է այդ բարեփոխումներով: Վերջին շրջանում օտարերկրյա գրանտների միջոցով Հայկական մեդիա դաշտի վրա ազդեցությունը նույնպես նվազել է գրանտների և դրանց ստացողների թվի կրճատման պատճառով:
Միակ միջոցը մնացել է սադրիչ գործողությունների, ուժի կիրառման սպառնալիքի և իրենց իսկ լրատվամիջոցներով ապատեղեկատվության տարածման մեթոդներով հայերի մեջ խուճապի և վախի տարածումը: Ադրբեջանցիները փորձում են ազդել մեր ծնողների և հենց երիտասարդների վրա, որպեսզի բարեփոխումները նոր առաջարկված ծրագրերն ու նախագծերը տապալեն, նրանց մոտ անվստահության մթնողորտ ստեղծելով:
Այսօր սոց-ցանցերը ևս մեծ դեր են խաղում և շատ դեպքերում նպաստում թշնամու նպատակների իրականացմանը: Թշնամին գիտի, որ հայերի սրտացավությունը սեփական կորուստների հանդեպ շատ լավ «զենք» է հենց մեր` հայերիս դեմ օգտագործելու համար:
Խուճապի տարածմանը նպաստում են ցավոք նաև մեր անթիվ անհամար լրատվականները, կարծես մրցույթի ելած մեկը մյուսից ավելի շուտ կամ ավելի սրտաճմլիկ ներկայացնելով սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպ: Այս մրցակցության արդյունքում մարդիկ կորցրել են նույնիսկ մարդկային բոլոր հատկությունները` րոպե առաջ հայտնելով մեր կորուստների քանակի մասին, առանց սպասելու, որպեսզի գոնե հայտարարվի նրանց անունները կամ նրանց ծնողների պատշաճ ձևով տեղեկացվի:
Այսօր մենք կարող ենք զորավիգ լինել մեր բանակին, ոչ թե անթիվ անհամար բողոքներով այլ հենց բարեփոխման ծրագրերին ակտիվ մասնակցությամբ: Բոլորս խոսում և պահանջում էինք պրոֆեսիոնալ լավ վճարովի բանակի մասին, այսօր քայլ է արվում դեպի այդ երազանքը, երկու տարի ծառայած և բավականին փորձ ձեռք բերած զինվորին առաջարկվում է ևս մեկ տարի ծառայել և վաստակել 5000000 դրամ:
Ադրբեջանը հասկանում է որ սա լուրջ սպառնալիք է իր համար: Բանակում արված հարցումների արդյունքում տեսնում ենք, որ շատ-շատերն են ընտրելու ծառայության այս տարբերակը: Դա նշանակում է ոչ միայն քանակի ավելացում Հայոց բանակի այլ նաև փորձառու սահմանապահների, մասնագիտացված հմուտ զինվորների քանակի կտրուկ ավելացում:
Ադրբեջանցիները ընկել են սպառազինության ավելացման հետևից, միևնույն ժամանակ հասկանում են, որ այդ զենքերը օգտագործողների թիվը իրենց մոտ չի ավելանալու սեփական ժողովրդի հաշվին, իսկ վարձու այլազգիները վաղը կարող են պատուհաս դառնալ իրենց իսկ գլխին Ադրբեջանում երկրորդ Սիրիա «ստեղծելով»…
Զարմանալի չէր որ հենց այս պահին Ադրբեջանի ղեկավարությունը գնաց նման քայլի փորձելով հայկական կողմին պատճառել հնարավորինս շատ մարդկային կորուստներ և հույս ունենալով, որ նման գործելաոճը իր սև գործը կկատարի և մեր ծնողներն ու զինվորները կերկմտեն որոշում կայացնելու մեջ և որ մեր ժողովրդի մոտ կասկածներ կառաջանան կատարվող բարեփոխումների նկատմամբ: Կարծում եմ մենք չպետք է «պարենք թշնամու եղանակի ներքո» և եթե նույնիսկ չենք կարող աջակցել ապա հաստատ չպետք է խանգարենք ցանկացած բերփոխման:
Արշակ Զաքարյան. Ֆեյսբուք