Վրեժ՝ արյուն թափելու համար. Իրանը հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչներին
Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը հայտնել է, որ իրենք հրթիռային հարված են հասցրել Սիրիայի արևելքում ահաբեկիչների բազաներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Tasnim» գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, Թեհրանն այդ տարածքում գտնվող մարտիկներին մեղավոր է համարում խորհրդարանի վրա հարձակվելու գործում, որի հետևանքով 18 մարդ է մահացել:
«Մենք առանց պատասխանի չենք թողնի մաքուր արյուն թափելու ցանկացած փորձ»,- նշվում է նրանց հայտարարության մեջ:
Գործակալության տվյալներով՝ Իրանը միջին հեռավորության մի քանի հրթիռ է արձակել: Հաղորդվում է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել են մեծ թվով ահավեկիչներ, նրանց սարքավորումներն ու զենքերը: