ՌԴ Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Տուլայի վթարի կապակցությամբ
ՌԴ Տուլայի երկրամասի Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում հայկական միկրոավտոբուսի և «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենայի բախման կապակցությամբ։
Քննության տվյալներով, հունիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին «Մոսկվա-Դոն» մայրուղու 133-րդ կիլոմետրին, Տուլայի երկրամասի Վենեվսկայա շրջանում ԿԱՄԱԶ բեռնատարի վարորդը բախվել է «IVECO» մակնիշի միկրոավտոբուսին, որը երթևեկում էր Մոսկվայի ուղղությամբ։
Միկրոավտոբուսում եղել են 20 անձինք, այդ թվում՝ երկու վարորդներ։ Բախումից հետո բեռնատարը շրջվել է մայթեզրին։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ինը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տուլայի և Մոսկվայի երկրամասերի հիվանդանոցներ, մեկ ուղևոր՝ 1961թ. ծնված, մահացել է։ Նախնական տվյալներով, միկրոավտոբուսի ուղեւորներից երկուսն անչափահաս երեխաներ են։
Քննչական կոմիտեն ստուգողական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու ողբերգության հանգամանքները։ Ստուգման արդյունքում որոշում կկայացվի, ասվում է հաղորդագրության մեջ։