Թոփ-3 խորհրդային ամենահետաքրքիր ավտոմեքենաների ծրագրերը
Փորձագետները ներկայացրել են ԽՍՀՄ-ի թոփ-3 ամենահետաքրքիր մեքենաների հայեցակարգերը, որոնք չեն ստացել մասսայական արտադրություն և բազում մոդելներ: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «Daily-Motor»-ին:
Առաջին հորիզոնականում «АЗЛК»-«Москвич-2144 Истра»-ն է: Այս նախատիպը ստեղծվել է 1985 թվականին դիզայներ Սերգեյ Իվակինի կողմից:
Երկրորդ հորիզոականում «АвтоВАЗ»-ի էլեկտրական մեքենան է, որը ստացել էր «ВАЗ-2702 Пони» անունը: Համապատասխան հայեցակարգը ստեղծվել էր դեռևս 1982 թվականին և իրենից ներկայացնում էր առաջին խորհրդային էլեկտրամեքենան, սակայն հետագայում այն չկարողացավ հայտնվել շուկայում:
Խորհրդային լավագույն հայեցակարգերի եռյակը եզրափակում է «НАМИ ЛУАЗ-Прото»-ն: Ավտոմեքենան ստեղծվել է 1988-89 թվականներին: