«Ռուսական Քիմ Քարդաշյանին» համեմատել են կենտավրի հետ
Ռուս մոդել Անաստասիա Կվիտկոյին ճանաչում են որպես ռուսական Քիմ Քարդաշյան փարթամ կազմվածքի և ֆոտոշարքերում նույն դիրքերի համար: Սակայն երբեմն նա ստիպված է լսել նաև տհաճ կարծիքներ իր արտաքինի մասին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Կվիտկոյին և՛ անվանել են կովիկ, և՛ խորհուրդ տվել դիետա պահել, և՛ կասկածել ֆոտոշոփ օգտագործելու մեջ: Վերջին լուսանկարներից մեկի մեկնաբանություններում օգտատերերը նրան կենտավրի (մարդաձիու) հետ են համեմատել:
Լուսանկարում ֆոտոմոդելը մարմնագույն նեղ զգեստով է՝ «բելֆի» սկանդալային ոճով: Սա լուսանկարի այն տեսակն է, երբ օբյեկտը ոչ թե դեմքն է, այլ մարմնի ներքևի հատվածը: Որոշ օգտատերերի «ռուսական Քիմի» կազմվածքը հիշեցրել է հին հունական առասպելական կերպարներից մեկի՝ մարդաձիու գոյության մասին: