«iPhone 5s»-ը Ռուսաստանում վաճառվում է «կոպեկների դիմաց»
«iPhone 5s» սմարթֆոնների արտադրությունը դադարեցվել է նախորդ տարվա ապրիլ ամսին, սակայն օգտատերերը կարող են այս գաջեթը ձեռք բերել ռուսական շուկաներում «կոպեկներով»: Այն ամենահաջողվածն է դարձել «Apple»-ի մոդելների շարքում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Շատ օգտատերեր դրական են գնահատել «iPhone 5s»-ի աշխատանքը: Այսօրվա դրությամբ ռուսական խանութներն իջեցրել են տվյալ մոդելի գները, որպեսզի ավելի արագ վաճառեն դեռևս չվաճառված նմուշները: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոդելի գինը նվազագույն ցուցանիշին է հասել: Այն հնարավոր է գնել 15 400 ռուբլով:
Այս գնով «iPhone 5s»-ի փոխարեն հնարավոր է ձեռք բերել «LG»-ի կամ «Samsung»-ի մատչելի մոդելներից մեկը: Հատկանշական է, որ խանութները «կոպեկներով» են վաճառում ոչ միայն հենց մոդելը, այլև պաշտպանիչ ապակին և պատյանները: Աքսեսուարների գինը հասել է մեկ դոլարի: