Ռուսական նոր զենքը վախեցրել է ԱՄՆ-ին
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են ռուսական բանակում մոդերնիզացված ինքնագնաց հրետանային նոր զենքի մասին: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
«Ռուսական բանակում շուտով նոր «մեծ զենքեր» կհայտնվեն». այսպիսի վերնագրով նյութ է հրապարակել «The National Interest»-ը: Խոսքը վերաբերում է ինքնագաց հրետանային «Мста-С»-ին, որն արդեն սկսել են ստանալ ՌԴ-ի զինված ուժերը:
Մասնավորապես, հաղորդվում է տասնյակ մոդելների մասին, որոնք ընդգրկվել են Մոսկվայի շրջանի առաջին տանկային բանակի ստորաբաժանումների կազմում: Դրանք կօգտագործվեն զորավարժությունների ժամանակ արդեն այս ամառ:
Ինչպես ասում են փորձագետները, բանակը համալրվում է կատարելագործված «Мста-С»-ով, որը կրակի կառավարման նոր համակարգ և այլ բարեկարգված հնարավորություններ ունի: