Իվանկա Թրամփը խոստովանել է՝ ամուսինն ամեն օր դաստիարակում է իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը շնորհավորել է իր ամուսնուն և նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին Հայրիկների տոնի կապակցությամբ: Շնորհակալական ուղերձում, որը նա հրապարակել է թվիթթերյան իր միկրոբլոգում, Իվանկան նշել է, որ Քուշները դաստիարակում է ոչ միայն իրենց երեք երեխաներին, այլև իրեն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Շնորհավոր հայրիկների օրը: Ջարեդ շնորհակալություն, սիրո համար, նրա համար, որ ամեն օր ոգևորում և սովորեցնում ես մեր երեխաներին և ինձ, մենք քեզ շատ ենք սիրում»,- գրել է Իվանկա Թրամփը:
Իվանկա Թրամփը մուլտիմիլիարդատիրոջ որդու հետ ամուսնացավ 2009 թվականին: Զույգը երեք երեխա ունի՝ հնգամյա դուստր Արաբելանն, և երկու որդիներ Ջոզեֆն ու մեկ տարեկան Թեոդորը: