Նոր մանրամասները Տուլայի վթարից (տեսանյութ)
Տուլայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետևանքով ինը մարդ է տուժել, որոնցից վեցը՝ չափահասներ, երեքը երեխաներ են: 50-ամյա մեկ տղամարդ զոհվել է դեպքի վայրում: Բոլոր տուժածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Տուլայի երկրամասի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը հայտնել է, որ երեք անձինք տեղափոխվել են Մոսկվայի մարզի բժշկական հաստատություններ: Երեք տուժածներ՝ երկու երեխա և մեկ կին`տարբեր աստիճանի վնասվածքներով Տուլա քաղաքի հիվանդանոցում են: Բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տուժած երրորդ երեխայի ծնողները հրաժարվել են Տուլայի երկրամասի բժշկական հաստատություններ տեղափոխվելուց:
Հիշեցնենք, որ այսօր, М-4 մայրուղու վրա, Վենևսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը և ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: