Կիևում գեյ-քայլերթի ժամանակ 6 մարդ է ձերբակալվել
Կիևում գեյ-քայլերթի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշկոն:
«Մի քանի աննշան միջադեպեր են տեղի ունեցել: Հասարակական կարգի պահպանման ժամանակ ոստիկանությունը 6 մարդ է ձերբակալել»,- հայտնել է Կրիշկոն: Նրա խոսքերով` երկու ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական ոստիկանությունը գեյ-քայլերթի ժամանակ երթի մասինակիցներից խլել է ԼԳԲՏ ծիածանագույն դրոշները և այրել: