ՌԴ-ում հայկական միկրոավտոբուս է վթարվել. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ռուսաստանի Դաշնությունում այսօր՝ հունիսի 18-ին, հայկական միկրոավտոբուոի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ Տուլայի շրջանում ժամը 13.00-ի սահմաններում բախվել են ԿԱՄԱԶ մակնիշի մեքենան եւ Երևան- Մոսկվա միկրոավտոբուսը: Նախնական տվյալով, վթարի հետևանքով 6 անձ տուժել է, 1 անձ մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Այս պահին պարզվում են՝ տուծածների ինքնությունը, հայտնի չէ՝ նրանց մեկ հայեր կան, թե ոչ: